Կարծիք

29.05.2017 09:00


Վերնիսաժում շատերն էին իրենց մեդալները վաճառում

Վերնիսաժում շատերն էին իրենց մեդալները վաճառում

Հիշո՞ւմ եք, 1990-ականների սկզբին Վերնիսաժում շատերն էին սովետի ժամանակ ստացած իրենց մեդալները վաճառում:
Մի օր էլ էդ առևտրի կողմերի զրույցը լսեցի:
Մի ծեր մարդ իր հետ բերել էր տարատեսակ պատվոգրեր, շնորհակալագրեր, արծաթե և ոսկե մեդալներ և անգամ ինչ-որ կոչման վկայական, ու այդ ամբողջը «բիրիքով» ծախում էր:
Գնորդը գինը հարցնելուց հետո զարմացավ.
-Իյա՜, ա՛յ բիձա, հո չե՞ս ցնդել, էդքան փող ունենամ՝ հենա ավտո կառնեմ, էլի,- կատակով ասաց գնորդը:
-Բա գիտե՞ս՝ էս ամեն մեկի համար ժամանակին ինչքան մաղարիչ եմ արել, քանի հոգու եմ կաշառք տվել, հիմա մի շաբաթվա հացի փող եմ ուզում, էդքանից էլ հո պակաս չե՞մ ասելու,- վհատված պատասխանեց ծերուկը:

Ինձ թվում է, որ մենք կրկին նման տեսարանների ականատեսը կլինենք:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը