Աշխարհ

28.05.2017 20:46


Մոսկվայից դեպի Թուրքիա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվայից դեպի Թուրքիա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում՝ երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չվերթից հեռացվել է երկու մարդ, ովքեր իրենց վատ են պահել: Նրանցից մեկը, ինչպես պարզվել է ավելի ուշ, եղել է հարբած:

Այդ տղամարդիկ գտնվում են ոստիկանական բաժնում:

Ինքնաթիռը կարճ ժամանակ անց շարունակել է թռիչքը դեպքի թուրքական քաղաք:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը