Լրահոս

16.12.2010 15:02


ՆԱՏՕ-ի օդային հարվածից աֆղան 4 զինվոր է զոհվել

ՆԱՏՕ-ի օդային հարվածից Աֆղանստանի հարավում սպանվել է երկրի զինված ուժերի չորս զինվոր։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Աֆղանստանի ՊՆ-ի ներկայացուցչի խոսքերին։

Աֆղան զինծառայողների ջոկատը ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի տակ է ընկել չորեքշաբթի երեկոյան, երբ զինվորները փողոցները հսկելու նպատակով դուրս են եկել Գիլմենդի իրենց բազայից։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Աֆղանստանի ղեկավարությանը հայտնել են, թե կոալիցիայի օդուժը ջոկատին սխալմամբ մարտնչողների բանակի տեղն է դրել։

Դեպքի վայր քննիչների խումբ է ուղարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը