Գեներալը հասկացել է, թե ինչի համար է այդ տեղեկությունները հավաքում (լուսանկար)
Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը․ Իրանի Շահի գլխավոր հենարանը SAVAK-ն էր` «Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar» (The Service of information and security of the country): Իշխանությունը պահվում էր հիմնականում ուժի շնորհիվ: Հեղափոխությունից հետո Հատուկ վերստուգիչ կառույցի ղեկավար գեներալ Հուսեյն Ֆարդուստը, հետաքրքիր հուշեր է գրել: Հուշերում նա գրում էր, որ երբ ինքը Շահին էր զեկուցում իշխանությունում բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների կողմից գանձագողության, կոռուպցիայի և ոչ պատշաճ վարքի մասին, Շահը նրանց պատժելու կամ գոնե սաստելու համար որևէ քայլ չէր ձեռնարկում: Գեներալը գրում էր, որ սկզբնական շրջանում Շահի այդ վարքագիծն իր համար անհասկանալի էր, քանի որ ինքը Շահի հրահանգով էր նման տեղեկությունները հավաքագրում: Սակայն հետո գեներալը հասկացել է, թե ինչի համար է այդ տեղեկությունները հավաքում. որպեսզի Շահն այդ տեղեկությունների միջոցով իր մերձավոր շրջապատը և երկրի քաղաքական ղեկավարությանը պահի մշտական վախի և հնազանդության մեջ: Ինչ-որ հարազատ բան է այս ամենը հիշեցնում: Հ.Գ. Ի գիտություն, Հեղափոխությունից հետո պարզվել է, որ անգամ SAVAK-ում էր կոռուպցիան ահռելի չափերի հասնում:
Գեներալը հասկացել է, թե ինչի համար է այդ տեղեկությունները հավաքում (լուսանկար)
Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը․ Իրանի Շահի գլխավոր հենարանը SAVAK-ն էր` «Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar» (The Service of information and security of the country): Իշխանությունը պահվում էր հիմնականում ուժի շնորհիվ:
Հեղափոխությունից հետո Հատուկ վերստուգիչ կառույցի ղեկավար գեներալ Հուսեյն Ֆարդուստը, հետաքրքիր հուշեր է գրել:
Հուշերում նա գրում էր, որ երբ ինքը Շահին էր զեկուցում իշխանությունում բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների կողմից գանձագողության, կոռուպցիայի և ոչ պատշաճ վարքի մասին, Շահը նրանց պատժելու կամ գոնե սաստելու համար որևէ քայլ չէր ձեռնարկում:
Գեներալը գրում էր, որ սկզբնական շրջանում Շահի այդ վարքագիծն իր համար անհասկանալի էր, քանի որ ինքը Շահի հրահանգով էր նման տեղեկությունները հավաքագրում:
Սակայն հետո գեներալը հասկացել է, թե ինչի համար է այդ տեղեկությունները հավաքում. որպեսզի Շահն այդ տեղեկությունների միջոցով իր մերձավոր շրջապատը և երկրի քաղաքական ղեկավարությանը պահի մշտական վախի և հնազանդության մեջ:
Ինչ-որ հարազատ բան է այս ամենը հիշեցնում:
Հ.Գ. Ի գիտություն, Հեղափոխությունից հետո պարզվել է, որ անգամ SAVAK-ում էր կոռուպցիան ահռելի չափերի հասնում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից