Աշխարհ

27.05.2017 14:11


Եգիպտոսի ՌՕՈւ–ն ավիահարվածներ է հասցրել Լիբիայում ահաբեկիչների դիրքերին

Եգիպտոսի ՌՕՈւ–ն ավիահարվածներ է հասցրել Լիբիայում ահաբեկիչների դիրքերին

Եգիպտական ռազմաօդային ուժերը մայիսի 26-ին 6 հարված են հասցրել Լիբիայի Դերնա քաղաքում ահաբեկիչների ճամբարներին։ Ինչպես հայտնում է «lenta.ru»-ն՝ «Reuters»–ին հղումով, Կահիրեում ենթադրում են, որ հենց այդտեղ են գտնվում զինյալները, որոնք պատասխանատու են նախօրեին ղպտի քրիստոնյաների դեմ ահաբեկչության համար։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է, որ հրամայել է հարվածել ահաբեկիչների ճամբարներին, և ահաբեկչությունը կպատժվի։

Հիշեցնենք՝ Եգիպտոսի Մինյա վարչական շրջանի ղպտի քրիստոնյաների ուղղությամբ մի խումբ զինված տղամարդիկ կրակ էին բացել, երբ նրանք Կահիրեի հարավում գտնվող վանք էին ուղևորվում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 35 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը