G7-ն ընդունել է Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը
Աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների՝ «մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) ղեկավարներն ընդունել են Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը միջազգային հիմնական ճգնաժամերի կարգավորման որոնման ու մշակման համար: «russian.rt.com»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն։
Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է՝ դա չի նշանակում Ռուսաստանի նկատմամբ ճնշման թուլացում՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, որն էլ «յոթնյակի» կողմից տարբեր ձևաչափերի սահմանափակումների պատճառ է դարձել։
Հիշեցնենք՝ նախօրեին Սիցիլիայում մեկնարկել է G7-ի գագաթաժողովը, որն անցկացվում է արդեն 43-րդ անգամ:

7or.am