ԵՄ-ն Թուրքիային նոր` 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում աճող լարվածությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանականերում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ կարծես թե մեղմացավ: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է տեղ գտել թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքում:
Բրյուսելից հետդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ ԵՄ-նԹուրքիային նոր 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել:
Լրագրողի՝ «ԵՄ-ի և անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցաք: Տեսանք, որ հանդիպումը դրական մթնոլորտում անցավ: Ապագայի հարցում լիահո՞ւյս եք» հարցին Էրդողանը պատասխանել է.
«Բավականին շատ աշխատանքներ են տարվել: Այդ աշխատանքների վերաբերյալ 12-ամսյա ժամանակացույց ստացանք, որի հիման վրա մեր արտաքին գործերի նախարարը, ԵՄ-ում մեր դեսպանատները լայնածավալ աշխատանք կծավալեն»:
ԵՄ-ն Թուրքիային նոր` 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում աճող լարվածությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանականերում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ կարծես թե մեղմացավ: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է տեղ գտել թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքում:
Բրյուսելից հետդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ ԵՄ-ն Թուրքիային նոր 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել: