Աշխարհ

27.05.2017 11:10


Զինված անձինք գրավել են Տրիպոլիի բանտը, որտեղ պահվում են Քադդաֆիի ռեժիմի պաշտոնյաները

Զինված անձինք գրավել են Տրիպոլիի բանտը, որտեղ պահվում են Քադդաֆիի ռեժիմի պաշտոնյաները

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մի խումբ զինված մարդիկ գրավել են այն բանտը, որտեղ պահվում են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի պաշտոնյաները։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ դատական մամիններում իր աղբյուրին հղումով:

Նշվում է, որ գրոհի ժամանակ բանտի հսկիչները ստիպված են եղել նահանջել, նրանցից երկուսը սպանվել է:

Աղբյուրը հիշեցնում է՝ Լիբիայում ներկայումս երկիշխանություն է. երկրի արևելքում՝ Թոբրուք քաղաքում, նիստեր է անցկացնում ժողովրդի ընտրած խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաեզ Սարաջի ղեկավարությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը