Պենտագոնը հայտարարել է ԻՊ թուրք պարագլխի ոչնչացման մասին
Պենտագոնը հայտարարել է, որ վնասազերծել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք առաջնորդների: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ սպանվածներից մեկը ծագումով թուրք Մուստաֆա Գյունեշն է, ով ԻՊ-ին էր միացել Սիրիայում. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Նշվում է, որ Գյունեշը սպանվել է դեռևս ապրիլի 27-ին՝ սիրիական Մեյադինում տեղի ունեցած օդային հարձակման ժամանակ: Թուրքիայում գտնվող նրա կրտսեր եղբայրը՝ Ֆուաթ Գյունեշը, ավելի վաղ ձերբակալվել էր Ստամբուլում խոշոր ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով:
Հարցաքննության ժամանակ նա տեղեկացրել էր, որ իր ավագ եղբայրը Սիրիայում միացել է ԻՊ-ին:
ԱՄՆ-ի ուժերի կողմից սպանված մյուս երկու ԻՊ պարագլուխները ալժիրցի Էբու Ասըմ էլ Ջեզիրին և Էբու Հաթթաբ էլ Ռավին են: Վերջինիս քաղաքացիությունը հայտնի չէ: