Աշխարհ

27.05.2017 10:15


Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են՝ ի հիշատակ Եգիպտոսի ահաբեկչության զոհերի

Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են՝ ի հիշատակ Եգիպտոսի ահաբեկչության զոհերի

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կարգադրել է մարել Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Եգիպտոսում ղպտի քրիստոնյաներով ավտոբուսների վրա հարձակման զոհերի։

Հիշեցնենք՝ Եգիպտոսի Մինյա վարչական շրջանի ղպտի քրիստոնյաների ուղղությամբ մի խումբ զինված տղամարդիկ կրակ էին բացել, երբ նրանք Կահիրեի հարավում գտնվող վանք էին ուղևորվում։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 28, վիրավորվել ավելի քան 20 մարդ։ Ղպտիների ներկայացուցիչները հայտնում են նույնիսկ 35 զոհի մասին, որոնց մեծ մասը երեխաներ են:

Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%–ը և հաճախ են հարձակման ենթարկվում ահաբեկիչների կողմից։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը