Աշխարհ

27.05.2017 09:38


Մելբուրնի արվարձանի քաղաքային խորհուրդը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

Մելբուրնի արվարձանի քաղաքային խորհուրդը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

Մելբուրնի արվարձան Մոնաշի խորհրդի անդամ Տեո Զագրաֆոսը կոչ է արել քաղաքի իշխանություններին ճանաչել հույների, հայերի ու ասորիների ցեղասպանությունները:

Զագրաֆոսը ներկայացրել է բանաձեւի նախագիծ, որը քննարկվելու է խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հայտնում է Neos Kosmos-ը։

Նրա խոսքով՝ Մոնաշ քաղաքում ապրում են այն մարդկանց սերունդները, ովքեր տուժել են ցեղասպանությունից։

«Որքան շատ կառավարությունը զբաղվի այս հարցով, այդքան կմեծանա հավանականությունը, որ Թուրքիան էլ կընդունի ու կճանաչի ցեղասպանությունը»,- հայտնել է Զագրաֆոսը, ում տատիկն ու պապիկը Թուրքիայից Հունաստան են փախել անցած դարի 20-ականներին։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ու Հարավային Ավստրալիա նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եթե խորհրդի անդամները հաստատեն բանաձեւը՝ Մոնաշը կարող է դառնալ Վիկտորիա նահանգի առաջին քաղաքը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը