Աշխարհ

27.05.2017 09:45


Շրի Լանկայում ջրհեղեղների պատճառով 100 մարդ է զոհվել

Շրի Լանկայում ջրհեղեղների պատճառով 100 մարդ է զոհվել

Շրի Լանկայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով 100 մարդ է զոհվել, ևս 99–ը համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ վկայակոչելով երկրի իշխանությունների տվյալները։

Աղետների հետևանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ մոտ 2,9 հազ մարդ ստիպված է եղել թողնել տները տարերային աղետի պատճառով։

Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են անվտանգության ծառայությունները, տեղաբնակներն ու զինվորականները։ Տեղացիների խոսքով՝ մեծ թվով մարդիկ էլ արգելափակման մեջ են հայտնվել սեփական գյուղերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը