«Անվտանգություն և առաջընթաց». Վերջին զանգի օրն էլ զոհ ունեցանք
Ավաղ, Վերջին զանգի օրն էլ զոհ ունեցանք: Հայրենիքի պաշտպանը 21 տարեկան էր, որի ընտանիքը Հաթերքում ապրում է հրթիռակոծված տանը՝ սոցիալական ծանր պայմաններում: Իսկ Երևանում հրավառություններ են, զանազան արարողություններ:
Սերժ Սարգսյանը պալատում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակաբաշխության հաղթողներին է մրցանակներ հանձնում: Թշմանու կրակոցից ընկած Արմեն Հարությունյանի հասակակցներին: Արմենն էլ կարող էր քանդակագործությամբ կամ գրաֆիկայով զբաղվել, բանաստեղծությունների ժողովածու հրապարակել կամ դասական երաժշտության ասպարեզում հաջողություններ արձանագրել: Բայց արդեն չկա:
Հայրենիքի պաշտպանը չկա, իսկ Երևանում շարունակվում է «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչների ու հավակնորդների տոնական հանդիպումների շարքը: Հայրենիքի պաշտպանը չկա, բայց Երևանում «էլիտան» տոնական հաջորդ հավաքի մասնակիցն է, նշում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակը:
Եթե այսքան փող կա, ինչո՞ւ է անպաշտպան հայ զինվորը: 2017-ի հունվարից այս կողմ նախընտրական պայքարի, ավելի ճիշտ շոուների կիզակետում հայտնված պաշտպանության նախարարի թիկունքում հայկական բանակի կորուստներն ենք հաշվում (մարտական, ոչ մարտական)՝ 9, 11, 15... Բայց անցած ամիսներին ոչ թե թշնամուն սանձելն էր կարևորը, այլ՝ քաղաքական հակառակորդներին: «Ազգ-բանակ» գոչելով գրոհեցին խորհրդարանը և այնտեղ կրկին հաստատեցին քաղաքական մենաշնորհ:
Սա՛ է իշխանության հռչակած «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի էությունը՝ մրցանակաբաշխություններ, տոնական շոուներ և...անտերություն Զինված ուժերում:

Կիմա Եղիազարյան