Ըստ քրդերի՝ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում
Թուրքիան «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հետ պատրաստվում է ցամաքային և օդային գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսային Թալաբադ քաղաքի ուղղությամբ, որը այժմ գտնվում է տեղի քրդական ուժերի վերահսկողության տակ: Այդ մասին «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության հետ զրույցում հայտնել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» խոսնակ Նեսրին Աբդուլլահը: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Վերջինս այդ ամենը բացատրել է այն հանգամանքով, որ Թուրքիայի սահմանային Աքչաքալե անցակետում զգալիորեն ավելանում է ոչ միայն թուրք զինվորների, այլև զրահապատ մեքենաների և հաուբիցների թվաքանակը:
«Թուրքիան որոշ ջիհադիստական կազմակերպությունների հետ ցանկանում է գործողություն իրականացնել: Սակայն մենք էլ թույլ չենք: Մենք ցամաքում ազդեցիկ ուժ ենք հանդիսանում: Եթե Թուրքիան մեր ուղղությամբ որևէ քայլ իրականացնի, այդ ժամանակ մենք մեր իրավունքները կպաշտպանենք»,-ասել է Աբդուլլահը։
Քուրդ խոսնակը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և դաշնակցային ուժերն իրենց կօգնեն, որպեսզի Թալաբադը պաշտպանվի, եթե Թուրքիան նման քայլի գնա: