Քաղաքական

26.05.2017 14:09


Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել հարցերից մեկի վերաբերյալ. Պոպով

Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել հարցերից մեկի վերաբերյալ. Պոպով

Միջնորեդներին հաջողվել է պայմանավորվել Երևանի և Բաքվի հետ յոթ անդամով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը, հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Դրա հետ մեկտեղ պահպանվում են տարաձայնություններ որոշ հարցերի վերաբերյալ, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց ֆինանսավորելու կարգը և այլ տեխնիկական հարցեր»,-ասել է Իգոր Պոպովը ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը:

Նրա խոսքերով, այդ նրբությունների համաձայնեցմամբ ներկայում զբաղված է ԵԱՀԿ ավստրիական ներկայացուցչությունը Կազմակերպության Քարտուղարության համապատասխան կառույցների հետ միասին, ինչպես նաև՝ կողմերի ներկայացուցիչների:

Հակամարտ զորքերի շփման գծում դիտորդների թվի ավելացումը քննարկվել է Սարգսյանի և Ալիևի կողմից 2016 թ. հանդիպմանը Վիեննայում:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը