Աշխարհ

26.05.2017 13:50


Բրյուսելում Էրդողանը դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային «մատների վրա է խաղացնում»

Բրյուսելում Էրդողանը դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային «մատների վրա է խաղացնում»

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահներ Դոնալդ Տուսկի և Ժան Քլոդ Յունքերի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ դռնփակ հանդիպումը տևել է 45 րոպե. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են Թուրքիայի եվրաանդամակցության հարցին, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցում ձեռք բերված համաձայնության իրագործմանը:

Էրդողանը պահանջել է, որ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում իր խոստումը կատարի, բացի դրանից, Էրդողանն ասել է, որ Եվրոպան Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու հարցում պետք է արդեն որոշում կայացնի և Թուրքիային «մատների վրա չխաղացնի»։

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային արդեն 54 տարի է, ինչ «սպասեցնում է իր դռների առջև»:

Այս խորագրի վերջին նյութերը