Աշխարհ

26.05.2017 10:15


Սիցիլիայում մեկնարկում է G7-ի գագաթաժողովը

Սիցիլիայում մեկնարկում է G7-ի գագաթաժողովը

Սիցիլիայում մեկնարկում է աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների՝ «մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) ղեկավարների գագաթաժողովը, որն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ G7–ը նախագահող Իտալիան գագաթաժողովի անցկացման վայր է ընտրել Սիցիլիա կղզու արևելյան մասում գտնվող Տաորմինա ոչ մեծ քաղաքը:

«Յոթնյակի» ղեկավարներից 4–ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին առաջին անգամ են մասնակցում գագաթաժողովին։

Քաղաքական գործիչները նստաշրջանների, աշխատանքային ընթրիքների, ճաշկերույթների և երկկողմ հանդիպումների ձևաչափով կքննարկեն ավանդական թեմաներ, մասնավորապես ներգաղթի խնդիրները, անվտանգության ու կայունության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հակազդելը, Աֆրիկայի զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելը, ազատ առևտրի, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը