Կարծիք

26.05.2017 08:08


12 տարի ժավելի փող, ավելի փող, ֆոնդի փող, դասագրքերի փող․․․

12 տարի ժավելի փող, ավելի փող, ֆոնդի փող, դասագրքերի փող․․․

Հիմա պատուհանիս տակ էրեխեքը, ձայնալարերը զլած, բղավում են՝ «Տա՛-սի՛ Ա՛, տա՛-սի՛ Ա՛...»:
Մեքենաների ճռռոց, աղմուկ, ճիչ ու ցնծություն է..
Տասներկուսի Ա-ն լավ չի հնչում։
Վա՜յ, էրեխեքը պրծան. 12 տարի ժավելի փող, ավելի փող, ֆոնդի փող, դասագրքերի փող, դասատուի ծնունդի փող, Ուսուցչի օրվա փող, քննություններին «սեղան գցելու» փող, կրկնուսույցի փող...փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ...
Բայց դե, գիտեք, հանրակրթությունը ձրի է...
Սակայն ի՞նչ պրծնել: Հիմա էլ սկսվում է ուսման վարձի փող ճարելու հոգեմաշ շրջանը...
Աղքատ երկրում էսքան թանկ կրթությունը նոնսենս է, մանավանդ որ վերջում էլ խեղճերն իրենց մասնագիտութամբ աշխատանք չեն գտնելու ու վազելու են տարատեսակ «քասթինգների» մասնակցելու...
Դիպլոմով սուպերմարկետում տոպրակ են լցնելու...
Եթե երիտասարդությունն ինքնաիրացման դաշտ չունի, ապա նրան մնում է մեկ ճանապարհ...
Էդ էլ դուք գիտեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը