Աշխարհ

26.05.2017 17:55


Հիվանդի կյանքը փրկելու համար բժիշկները կոտրել են մատները 8000 ամպուլա բացելիս (լուսանկարներ)

Հիվանդի կյանքը փրկելու համար բժիշկները կոտրել են մատները 8000 ամպուլա բացելիս (լուսանկարներ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Գուանդուն նահանգի հիվանդանոցներից մեկում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «China Daily»-ն, հիվանդի կյանքը փրկելու համար 8 բժիշկ ստիպված է եղել 12 ժամվա ընթացքում 8000 ամպուլա բացել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շտապ օգնությունը հիվանդանոց է տեղափոխել միջատասպան դեղ ընդունած և դրա հետևանքով կոմայի մեջ ընկած տղամարդու: Ֆոսֆատներով թունավորվելու ժամանակ սովորաբար ատրոպին են օգտագործում, որն առկա էր հիվանդանոցում, սակայն շատ փոքր ամպուլաներով: Այդ իսկ պատճառով բժիշկները ստիպված էին բացել այդ բոլոր ամպուլաները և անգամ հավելյալ քանակ խնդրել մոտակա բուժհաստատություններում:

Թեև ամպուլա բացելու մեջ որևէ դժվար կամ արտառոց բան չկա, հիվանդանոցի ներկայացուցիչները հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ բժիշկները ստիպված են եղել այդքան մեծ քանակությամբ ամպուլաներ բացել: Արդյունքում՝ որոշ մասնագետներ կոտրել են իրենց մատները և տարբեր վնասվածքներ ստացել:

7or.am

Medical staff opens 8,000 medicine bottles by hand to save patient

Այս խորագրի վերջին նյութերը