Իսպանիայում՝ իրենց սեփական ֆերմայում, հայտնաբերվել են տարեց զույգի մնացորդներ։ 75-ամյա ամուսինները մահացել են մի քանի ամիս առաջ, ինչից հետո նրանց մարմինները հոշոտել են նրանց հետ ապրող երեք շները։Հենց դրա շնորհիվ էլ կենդանիներին հաջողվել է չսատկել։
Եվս երկու շուն կապված է եղել դրսում, որոնք սովից սատկել են։ Այս մասին հայտնում է «Diario de Mallorca»-ն։
Ամուսինները միայնակ են բնակվել և քիչ են շփվել բարեկամների հետ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել, երբ որդիներն այցելել են ֆերմա՝ չկարողանալով երկար ժամանակ կապ հաստատել ծնողների հետ։
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ ամուսինների մահը բնական է եղել․ ամենայն հավանականությամբ, առաջինը մահացել է ֆերմայի տերը, ապա՝ նրա կինը, ով հիվանդ էր և ամբողջովին կախված ամուսնու խնամքից։
Ընտանի շները կերել են տարեց ամուսիններին
Իսպանիայում՝ իրենց սեփական ֆերմայում, հայտնաբերվել են տարեց զույգի մնացորդներ։ 75-ամյա ամուսինները մահացել են մի քանի ամիս առաջ, ինչից հետո նրանց մարմինները հոշոտել են նրանց հետ ապրող երեք շները։ Հենց դրա շնորհիվ էլ կենդանիներին հաջողվել է չսատկել։

7or.am