Վաշինգտոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևի նախագիծ ԱՄՆ Կոնգրեսում
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է թիվ 354 բանաձևի նախագիծը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»:Ազատությունը գրում է, որ այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):
Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) ներկայացրած նախագծում նշվում է. «Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ «թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին»:
Բացի այդ, ինչպես ասված է նախագծում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից:
Բանաձևում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:
Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ նախագիծը շեշտում է, որ «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես, օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:
ԱՀՀ-ը երախտագիտություն է հայտնել չորս կոնգրեսականներին երկկուսակցական օրինագծի ներկայացման համար:
Ի լրումն վերոհիշյալի, 28 կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով «հրապարակավ դատապարտել այս գործողությունները և որ նույնքան կարևոր է՝ ապահովել, որ այդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»:
Նախորդ օրը ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Փեթրիք Լեյհին (դեմոկրատ, Վերմոնթ) նամակ էին հղել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին, որտեղ մասնավորապես ասվում է. «Տեղական իրավապահ մարմիններին հորդորում ենք դատական գործ հարուցել այս հարձակումն իրականացնողների դեմ օրենքի լիակատար սահմանմամբ և աջակցել ներգրավված ցանկացած դիվանագիտական անձնակազմի արտաքսմանը Միացյալ Նահանգներից»:
Այլ սենատորներ և կոնգրեսականներ ևս հանդես են եկել այս հարձակումները դատապարտող հայտարարություններով:
Վաշինգտոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևի նախագիծ ԱՄՆ Կոնգրեսում
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է թիվ 354 բանաձևի նախագիծը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»: Ազատությունը գրում է, որ այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):