ԱՄՆ-ից Հայաստանին տրվող ռազմական օգնության ծրագրերից մեկը կրճատվել է
ԱՄՆ պետդեպարտամենտի՝ այլ պետություններին ֆինանսական օժանդակություն 2018 ֆինանսական տարվա համար նախատեսված ծրագրերը զգալիորեն կրճատվել են: razm.info-ն գրում է, որ այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: (Սրա մեջ ներառված չեն Պենտագոնի գծով օգնության ծավալները):
Զեկույցում նշված ռազմական ծրագրերի մասով Հայաստանին տրվող օժանդակությունը մեծ փոփոխություններ չի կրել:
2016-ի համեմատ Հայաստանին օժանդակությունը նվազում է 13,5 միլիոն ԱՄՆ դոլարով, սակայն նվազումը կատարվում է գերազանցապես ոչ ռազմական ծրագրերի կրճատման հաշվին:
Այսպես, ըստ զեկույցի, բուն ռազմական ծրագրերից կրճատվել է Foreign Military Financing ծրագիրը, որով 2016-ին Հայաստանին է տրամադրվել շուրջ 1,4 միլիոնի օգնություն:
Նույն պատկերն է նաև Ադրբեջանի պարագայում: Նույն տարիների համեմատությամբ, տարբեր ծրագրերով Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը 10 միլիոնից նմազել է մինչև 1 միլիոն դոլարի: Բուն ռազմական ծրագրերից Ադրբեջանի պարագայում ևս կրճատվել է Foreign Military Financing ծրագիրը:
Այլ է պատկերը Վրաստանի պարագայում: Տարբեր ծրագրերով Վրաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 80 միլիոնից նվազել է 34,1 միլիոնի: Բուն ռազմական ծրագրերով օժանդակությունը կազմելու է 2,2 միլիոն դոլար, իսկ անցած տարի այն կազմում էր շուրջ 30 միլիոն դոլար:
2018 ֆինանսական տարին հաշվվում է 2017-ի հոկտեմբերի 1-ից: Խոսքը միայն ԱՄՆ պետդեպարտամենտի օժանդակության ծրագրերի մասին է: Ռազմական օժանդակության ծրագրեր է տրամադրում նաև Պենտագոնը: 2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը:
Նախորդ տարիներին Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական օժանդակության ծրագրերի ծավալներին կարող եք ծանոթանալ այստեղ: Այս թվերի համար հիմք են եղել այլ երկրներին ԱՄՆ տրամադրած օգնությունն ուսումնասիրող securityassistance.org կայքի հրապարակած տվյալները: