Աշխարհ

25.05.2017 15:37


Արարատի գագաթին Նոյյան տապանի տախտակներն են հայտնաբերվել

Արարատի գագաթին Նոյյան տապանի տախտակներն են հայտնաբերվել

Չինաստանցի գիտնականներն աղմկահարույց գտածոյի մասին են հայտարարել։ Նրանք պնդում են, որ Արարատի գագաթին՝ ձյան շերտի և հրաբխային գոյացության տակ, հայտնաբերել են լեգենդար Նոյյան տապանի փայտյա բեկորները։ Այս մասին հայտնում է «vesti.ru»-ն։

Տախտակների լայնությունը մոտ 20 սմ է։ Նրանց վրա հատուկ ամրաններ կան։

Փորձագետները կարծում են, որ այդ բեկորները թվագրվում են մ․թ․ա 4800 թվականով։

Հատկանշական է, որ բեկորների հայտնաբերման վայրից մի քանի մետր այն կողմ գտնվում է սառցադաշտը, որի մակերեսի վրա ևս հայտնաբերվել են սառույցի մեջ մնացած կոնստրուկցիայի այլ մասեր։

Նշենք, որ Արարատի գագաթին Նոյյան տապանի մասերից գտել էին նաև 2010 թվականին, իսկ 2006-ին ամերիկացիները հայտարարել էին, թե դրա բեկորներից հայտնաբերել են Էվերեսթի գագաթին։

Սակայն ամեն անգամ մանրազնին հետազոտությունից հետո պարզվել է, որ դրանք Նոյյան տապանի հետ որևէ կապ չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը