Եղիսաբեթ 2–րդն այցելել է Մանչեսթերի ահաբեկչությունից տուժածներին (ֆոտոշարք)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդն այցելել է Մանչեսթերի ահաբեկչությունից տուժած դեռահասներին, որոնք հոսպիտալացվել են Մանչեսթերի Թագավորական մանկական հիվանդանոց։
«dailymail»–ի փոխանցմամբ՝ միապետը զրուցել է պայթյունից տուժած 12–15 տարեկան դեռահասների հետ և 22 մարդու կյանք խլած ահաբեկչությունը որակել «շատ չար»։
Թագուհին նաև շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աշխատակազմին ողբերգությունից տուժածների կյանքը փրկելու համար։
Նշվում է, որ 5 դեռահասի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է գնահատվում։

7or.am