Աշխարհ

25.05.2017 15:25


Թրամփն ու Տուսկն ընդհանուր դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ

Թրամփն ու Տուսկն ընդհանուր դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ–ն ընդհանուր դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ես չեմ կարող ասել, որ մենք 100%–ով ընդհանուր դիրքորոշում ունենք Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն ինչ վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը, երևում է՝ մենք մի գծի վրա ենք», – ասել է Տուսկը Բրյուսելում ԵՄ ինստիտուտների ղեկավարների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։

Տուսկի խոսքով՝ կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության, անվտանգության, առևտրի և էկոլոգիայի հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը