Բաքուն ՄԽ միջնորդներից պահանջում է թույլ չտալ թռիչքներ Ստեփանակերտի օդանավակայանից
Պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին քայլեր ձեռնարկել և կանխել չվերթները Ստեփանակերտի օդանավակայանից, ըստ Թրենդ գործակալության՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Նա պնդել է, թե նմանօրինակ քայլերը լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին և միտումնավոր սրում իրավիճակը:
Շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը էքստրեմալ տուրիզմով զբաղվող մի ընկերության հետ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ է սկսում Լեռնային Ղարաբաղի տարածքում: