Մալազիայի մամուլը հրապարակել է տեղի տաքսու վարորդներից մեկի պատմությունը, ով պնդում է, որ իր ուղևորներից մեկն ուրվական է եղել։ Տաքսիստը գիշերը պատվեր է ստացել այն շրջանից, որտեղ գտնվում է չինական ամենախոշոր գերեզմանոցը։
«Star»-ի փոխանցմամբ՝ երբ վարորդը մոտեցել է պատվերի վայրին, լիովին մութ է եղել։ Նա որոշ ժամանակ սպասել է հաճախորդին, ինչից հետո մեքենայի սալոնում տարօրինակ քաղցր հոտ է զգացել։
Տղամարդը, այդուհանդերձ, որոշել է չկորցնել իրեն հասանելիք գումարը և սեղմել է «Սկսել պատվերը» կոճակը։ Սակայն տեսել է, որ երթուղու վերջնակետը իրենից ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա է։
Վախեցած վարորդը որոշել է հնարավորինս շուտ փախչել և մեքենան կանգնեցրել է մի քանի կիլոմետր վարելուց հետո միայն։ Դուրս է եկել լվացվելու, բայց երբ հետ է վերադարձել, մեքենայի մեջ դեռ մնացած է եղել տարօրինակ հոտը։
Այդ ժամանակ տաքսիստը որոշել է աղոթել, բարձրաձայն հայտնել է, որ տուն է գնում ու խնդրել է ուրվականին դուրս գալ մեքենայից։ Որոշ ժամանակ անց հոտն անհետացել է։
Վարորդի խոսքով՝ այս դեպքի պատճառով ինքը մտադիր չէ հրաժարվել անհատական պատվերներից, քանի որ բոլոր ուրվականներն էլ ժամանակին մարդ են եղել, և նրանցից վախենալ պետք չէ։
Մալազիայում տաքսիստն ուրվականի է տեղափոխել

7or.am