Էրդողանն Իրանի վերընտրված նախագահ Ռոհանիին շնորհավորել է միայն 4 օր անց
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»–ին հղումով, Էրդողանը Ռոհանիին շնորհավորել է Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Բացի այդ, կողմերը վճռականություն են հայտնել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու հարցում:
Ուշագրավ է թուրքական լրատվամիջոցի այն շեշտադրումը, որ Էրդողանը Ռոհանիին շնորհավորել է 4 օր անց՝ մայիսի 24-ին, այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների արդյունքները պարզ էին դարձել հենց մայիսի 20-ին: