Աշխարհ

25.05.2017 12:00


Բրիտանական ոստիկանությունը հրաժարվել է ԱՄՆ–ի հետ կիսվել ահաբեկչության հետաքննության տվյալներով

Բրիտանական ոստիկանությունը հրաժարվել է ԱՄՆ–ի հետ կիսվել ահաբեկչության հետաքննության տվյալներով

Բրիտանական ոստիկանությունն այլևս ԱՄՆ–ի հետ չի կիսվի Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության տվյալներով։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Ավելի վաղ բրիտանական ՆԳՆ–ի ղեկավար Էմբեր Ռադդը հայտարարել էր, որ ահաբեկչության հետաքննության տվյալների արտահոսքը զայրացրել է բրիտանական իշխանություններին, և գերատեսչությունն ամեն ինչ անելու է, որպեսզի դա այլև չկրկնի։ Նշվում է նաև, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դժգոհություն կհայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԶԼՄ–ում ողբերգության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի համար։

Հիշեցնենք՝ Մանչեսթերի մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 22 մարդ, ավելի քան 120–ը՝ տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը