Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց․ նստացույց է սկսելու (տեսանյութ)
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօրՎարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ նա խարդախության մեղադրանքով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Նաև պարտավորեցվել էր նրան 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար վճարել պետությանը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք էր վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար էր պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։
Ազատ արձակվելուց հետո նա լրագրողներին հայտնել է, որ նստացույց է սկսելու Հանրապետության հրապարակում:
Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց․ նստացույց է սկսելու (տեսանյութ)
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց։

7or.am