Աշխարհ

25.05.2017 11:25


Զախարովան արձագանքել է Քերրիի՝ ռուսաց լեզուն սովորելու կոչին

Զախարովան արձագանքել է Քերրիի՝ ռուսաց լեզուն սովորելու կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի՝ ռուսաց լեզուն սովորելու կոչը։

«Չգիտեմ՝ ռուսաց լեզվի ինչ դասագրքեր է հարկավոր գնել ԱՄՆ ներկա վարչակազմի օրոք, սակայն նախորդի ժամանակ արժեր 2017–ից առաջ ձեռք բերել Վլադիմիր Վլադիմիրովիչի հատորյան»,– ֆեսյբուքյան իր էջում գրել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր գրառմանը կից Մայակովսկու «Մեր պատանեկությանը» բանաստեղծությունից մի հատված է հրապարակել։

«Ի դեպ, Քերրիի այդ խոսքերից հետո պարզ է դառնում՝ ինչու նախորդ վարչակազմը հապշտապ որոշեց հարթել հարաբերությունները Կուբայի հետ։ Օրերս 30–ամյա ընդմիջումից հետո իր աշխատանքն է վերսկսել Հավանայի համալսարանի արտասահմանյան լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնը»,–հավելել է Զախարովան։

Ավելի վաղ Հարվարդի համալսարանին կից Քեննեդիի անվան դպրոցի ամերիկացի ուսանողներին Քերրին խորհուրդ էր տվել ռուսերեն սովորել՝ սեփական երկրի կառավարության վրա մեծապես ներազդելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը