Այսօր Ստամբուլում սկսվել է 2003թ. պետական հեղաշրջման նախապատրստման վերաբերյալ դատական գործընթացը։
Գործով անցնում է 196 մարդ, այդ թվում՝ 30 գործող և 30 դասալիք գեներալներ ու ծովակալներ։ Նրանց սպառնում է 15-20 տարվա ազատազրկում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Ստամբուլի դատախազությունը լսումները սկսել է 2010թ. հունվարին՝ թերթերից մեկում հրապարակված աղմկահարույց նյութերից հետո։
Այնտեղ հաստատվում էր, որ բանակը, որը Թուրքիայում մեծ ազդեցություն ունի և 1960թ. սկսած՝ երեք անգամ հեղաշրջում է կազմակերպել, արտակարգ իրավիճակ մտցնելու և Ստամբուլի մզկիթները պայթեցնելու ծրագիր է նախապատրաստել։
Ստամբուլում դատական մեծ գործընթաց է սկսվել