Աշխարհ

24.05.2017 22:28


Ադրբեջանի կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի խոշորագույն Միջբանկից

Ադրբեջանի կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի խոշորագույն Միջբանկից

Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է 2018-ին վաճառել իր մասնաբաժինը Ադրբեջանի Միջազգային բանկում, ասվում է բանկի կայքում։

«Բանկի ապաքինման ծրագրի առանցքային փուլերն են ակտիվների ու պարտավորությունների վերակազմակերպումն ու սեփականաշնորհումը։ Ներքին վերակազմակերպումը ենթադրում է Վրաստանում ու Ռուսաստանում դուստր բանկերի վաճառքը։ Բանկը մտադիր է իրականացնել այն 2017-ին։ Բանկում պետության մասնաբաժնի վաճառքը նախատեսված է 2018-ին»,- ասվում է կայքի հաղորդագրությունում։

Բանկը մտադիր է ավարտել ակտիվների ու պարտավորությունների վերակազմակերպումը 2017-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին։

«2016-ին ԱՄԲ-ն հաջողությամբ ավարտել է ակտիվների վերակազմակերպման առաջին փուլը, պետական «Ագրարկրեդիտ»-ին փոխանցելով 9․9 մլրդ մանաթի ակտիվներ։ Արտաքին պարտականությունների վերակազմակերպման գործընթացի ավարտից հետո բանկն ու Ֆինանսների նախարարությունը մտադիր են սկսել վերակազմակերպման երկրորդ փուլը, իրականացնելով 4․9 մլրդ մանաթի ակտիվի փոխանցումը»,- նշվում է կայքում։

ԱՄԲ-ն մայիսի 11-ին հայտնել է, որ դադարեցնում է արտաքին պարտքի մասով վճարները ու ներդրողներին առաջարկելու է իրենց պարտքերի մի մասը փոխանակել Ադրբեջանի ինքնիշխան պարտատոմսերի հետ։ Բանկը ծրագրում է վերակազմակերպել 3․34 մլրդ դոլարի պարտականություններ։ Ադրբեջանի կառավարությունն ու ԱՄԲ-ն մայիսի 23-ին առաջարկել են օտարերկրյա վարկատուներին բանկի արտաքին պարտականությունների վերակազմակերպման երեք տարբերակ։

ԱՄԲ-ն ստեղծվել է 1992-ին ու երկրի ամենախոշոր բանկն է։ Ադրբեջանի Ֆիննախի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 76․7 տոկոս, իսկ «Ագրարկրեդիտի» մասնաբաժինը՝ 14․6 տոկոս, մնացածը՝ մյուս բաժնետերերինն է։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը