Աշխարհ

24.05.2017 23:26


Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացվում Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերում

Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացվում Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերում

Մայիսի 13-26-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրականի արևելյան հատվածում անցկացնում են Denizkurdu-2017 («Ծովային գայլ-2017») զորավարժությունը, որին նաև ներգրավվել են ռազմաօդային և առափնյա անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի ՌԾՈւ [Էգեյան] նավատորմիղի հրամանատար, փոխծովակալ Վեյսել Քյոսելեն:

Զորավարժությանը մասնակցում են.

  • Թուրքիայի ռազմածովային ուժերի 14 ֆրեգատ, 6 կորվետ, 17 հրթիռային նավ, 9 սուզանավ, 6 ական հայտնաբերող նավ, թիքունքային ապահովման 13 նավ, 4 պարեկանավ, 4 պարեկային ինքնաթիռ, 19 ծովային ուղղաթիռ, ստորջրյա հարձակմամ 7 ջոկատ և ստորջրյա պաշտպանության 2 ջոկատ:
  • Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2 միավոր օդային նախազգուշացման ու վերահսկման (AWACS) ինքնաթիռ և 1 հետախուզական ինքնաթիռ:
  • Թուրքիայի առափնյա անվտանգության մեկ որոնողափրկարարական նավ, առափնյա անվտանգության 1 ուղղաթիռ, ծովային պարեկության 8 նավակ։

Մայիսի 22-ին զորավարժությանը հետևելու համար Էգեյան ծով են գնացել նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն:

Մայիսի 23-ին զորավարժության շրջանակներում անցկացվել է «հարգարժան դիտորդի օր» միջոցառումը, որին հետևել են նաև Թուրքիայում հավատարմագրված 19 երկրի ռազմական կցորդներ: Միջոցառման ժամանակ հյուրերին հնարավորություն է տրվել անմիջապես հետևել կրակային վարժանքներին։

Հիշեցնենք, որ հունական կողմը հայտարարել է, որ մայիսի 15-ին, Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները և ուղղաթիռները ընդհանուր առմամբ 141 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, երկու ռազմանավ էլ մուտք է գործել Հունաստանի տարածքային ջրեր:

Այս խորագրի վերջին նյութերը