Մայիսի 24-ին Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զինծառայողները վիրավորվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով: Զինծառայողները հոսպիտալացվել են:
Նույն օրը Դիարբեքիր նահանգում պայթյունի հետևանքով վիրավորվել է ժանդարմերիայի ևս մեկ զինծառայող: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի հետ:
Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և PKK-ի միջև բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող:
Նույն օրը Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում կայծակի հետևանքով մահացել է ևս մեկ ժանդարմ: Հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը (1, 2):
Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդական կառույցի զինյալների բախումները վերսկսկել են 2015-ի ամռանից հիմնականում արևելյան և հարավարևելյան նահանգներում: Մարտերի հետևանքով ավերակների են վերածվել այդ նահանգների բնակավայրեր: Բացի այդ, տեղահանվել է մոտ 350-500 հազար բնակիչ:
Երեք օրում Թուրքիայում սպանվել է 2 զինծառայող