Լրահոս

19.01.2010 10:16

Ավտոպատահար

Հունվարի 18-ին, ժամը 19.52-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղից մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Մերսեդես» մակնիշի 42  ՍՕ 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել քարերին, ինչի հետեւանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովիկ Գրիգորյանը և ուղեւոր, 1985 թ. ծնված Անդրյուշ Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:

Մինչ փրկարարների' կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ծաղկահովտի հիվանդանոց:

Հիվանդանոցում Հ. Գրիգորյանը մահացել է, իսկ Ա. Ներսիսյանը, առաջին բուժօգնություն ստանալով, տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:Ըստ բժիշկների' Ա. Ներսիսյանի առողջական վիճակը բավարար է: Փրկարարների և բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։