Աշխարհ

24.05.2017 16:25


Թուրքիայում հացադուլ անող մտավորականները ձերբակալվել են

Թուրքիայում հացադուլ անող մտավորականները ձերբակալվել են

Թուրքական դատարանի որոշմամբ՝ ձերբակալվել են 76 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող գիտնական Նուրիյե Գյուլմենը և ուսուցիչ Սեմի Օզաքչանը:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ մտավորականները հեռացվել էին աշխատանքից Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության ժամանակ: Նրանք վճռի դեմ բողոքելու և կրկին աշխատանքի վերադառնալու նպատակով հացադուլ էին հայտարարել:

Անկարայի գլխավոր դատախազությունը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել նրանց նկատմամբ: Հացադուլի 75-րդ Գյուլմենը և Օզաքչանը, դատախազության որոշմամբ, բերման էին ենթարկվել: Իսկ մեկ օր անց դատարանը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» փաստարկով բավարարել էր նրանց կալանավորելու դատախազության պահանջը:

Այս խորագրի վերջին նյութերը