Աշխարհ

24.05.2017 16:10


Բրյուսելի քաղաքապետն արգելել է ցանկացած ակցիա Էրդողանի իջևանած հյուրանոցի մոտ

Բրյուսելի քաղաքապետն արգելել է ցանկացած ակցիա Էրդողանի իջևանած հյուրանոցի մոտ

Այսօր՝ մայիսի 24-ի երեկոյան, Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Բելգիայի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ինչպես փոխանցում է «Lenta»-ն՝ «La Libre»–ին հղումով, Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերն արգելել է ցանկացած զանգվածային ակցիա Ստեֆանի հրապարակում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ իջևանելու է Էրդողանը:

Մայերը նշել է, որ նման որոշում է ընդունվել Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ արձանագրված բախումներից հետո, որոնց հետևանքով 9 մարդ էր տուժել։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի կողմնակիցներն արշավ էին սկսել՝ «Facebook»-ում՝ Բրյուսելի թուրք համայնքի ներկայացուցիչներին կոչ անելով Էրդողանին սատարող հավաք իրականացնել. մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել ավելի քան 700 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը