Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ առցանց ստորագրահավաք է սկսվել
Թուրքիայի հայ համայնքն առցանց ստորագրահավաք է սկսել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ: Թեմային անդրադարձած թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ «Change.org» կայքի միջոցով իրականացվող ստորագրահավաքը կրում է հետևյալ խորագիրը. «Թուրքիայի հայոց պատրիարքությունը բռնազավթված է. տեղյա՞կ եք»: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը «Milliyet»-ի հետ զրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդի բոլոր լիազորությունները իրականում դադարեցվել են, սակայն Արամ Աթեշյանը շարունակում է մնալ իր պաշտոնում:
«Պատրիարքի ընտրությունների անցկացման հարցի վերաբերյալ նահանգապետարանում հանդիպում պիտի ունենանք: Հոգևոր խորհուրդը և խորհրդի անդամները ընտրությունների կազմակերպման համար ստորագրություններով մի նամակ պիտի ներկայացնի: Եթե ստորագրահավաքը նպաստի նրան, որ Աթեշյանը ավելի ըմբռնող մոտեցում ցուցաբերի, ապա այն օգտակար կլինի»,- ասել է Մաշալյանը:
Իսկ Սուրբ փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ կատարված հանդիպման ժամանակ պատրիարքական ընտրությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնութուն է ձեռք բերվել:
Աղբյուրը հիշեցնում է՝ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Մարտի 15-ին տեղի է ուենցել պատրիարքական տեղապահի ընտրություն, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով, սակայն, մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:
Թուրքիայի հայ համայնքում Արամ Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում են, համայնքը պահանջում է պատրիարքական փոխանորդի հրաժարականը: