Աշխարհ

24.05.2017 12:38


Թուրքիան վրեժ է լուծել լոլիկների համար՝ արգելանք դնելով ռուսական ցորենի վրա

Թուրքիան վրեժ է լուծել լոլիկների համար՝ արգելանք դնելով ռուսական ցորենի վրա

Թուրքիայում նոր սահմանափակումներ են մտցվել ռուսական ցորենի համար․ այն չպետք է գերազանցի ներմուծման բոլոր արտոնագրերի 20-25%-ը։

Ինչպես հայտնում է «vesti.ru»-ն, Թուրքիայում ներքին շուկայի պաշտպանության ռեժիմ է գործում․ մշակման և հետագա արտահանման նպատակով առանց տուրքի հացահատիկ ներմուծելու համար արտոնագիր է անհրաժեշտ։

Մարտի կեսերին Թուրքիան դադարեց նման արտոնագրեր տալ ռուսական գյուղատնտեսական ապրանքների համար։

Մասնագետների կարծիքով սահմանափակումը Ռուսաստան լոլիկ և որոշ այլ բանջարեղեններ ներկրելու արգելքի պատասխան քայլն էր։

Մայիսի 3-ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանել ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո մտցված սահմանափակումները, սակայն լոլիկ ներկրելու արգելքը Ռուսաստանը թողել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը