Աշխարհ

24.05.2017 11:49


ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար 7 հոգի դատապարտվել է ազատազրկման

ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար 7 հոգի դատապարտվել է ազատազրկման

2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել:

Նրանք դատապարտվել են 2-ից մինչև 14 տարվա ազատազրկման:

akhaltskha.net-ը հայտնում է, որ Tabula.ge-ի փոխանցմամբ՝ խմբի նախապատրաստական աշխատանքներին տեղյակ է եղել նաև ոստիկանության աշխատակից Լ.Մ-ն, ով թաքցրել է հանցագործությունը:

Լ.Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 332-րդ հոդվածի առաջին կետի հատկանիշներով և դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

Ի.Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 376-րդ հոդվածով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Ն.Ճ-ն մեղավոր է ճանաչվել 25, 19, 236-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն գործողություններ կատարելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Վ.Ռ.-ն անմեղ է ճանաչվել ՔՕ 3231 հոդվածի առաջին կետով, իսկ 25, 18, 323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի համաձայն` դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

Մ.Վ․-ն արդարացվել է ՔՕ 3231 հոդվածի առաջին կետի հատկանիշներով, մեղավոր է ճանաչվել 18, 323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի հատկանիշներով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:

Ջ.Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 18,323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի և 19,3231 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:

Բ.Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 18, 323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի և 3231 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ու դատապարտվել 14 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»:

Ինչպես նշել էին հատուկ ծառայությունում, ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը