Աշխարհ

24.05.2017 11:45


Չեչնիայում 1942 թ. զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունք են գտել

Չեչնիայում 1942 թ. զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունք են գտել

Չեչնիայի Հանրապետության Նաուր շրջանում մարտի 23–ից ապրիլի 5–ը կայացած «Տերեկ 2016» միջոցառման շրջանակում անցկացվել են որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում գտնվել է խորհրդային զինվորների և սպաների 70 մասունք, ովքեր 1942–ին մասնակցել են այդ տարածքում տեղի ունեցած մարտական գործողություններին:

Ինչպես «Ռուսարմինֆո» կայքին հայտնել է որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը, գտնված մնացորդների մեջ նաև հայ զինծառայողների մասունքներ կան, ովքեր ռազմաճակատ են զորակոչվել Հայկական ԽՍՀ-ից կամ Խորհրդային միության այլ երկրներից:

«Ներկայումս մենք փնտրում ենք զոհվածների հարազատներին՝ տեղեկացնելու ու թաղման արարողությանը հրավիրելու համար: Չեչնիայի Հանրապետությունում արդեն պատրաստվում են զինվորների թաղմանը, բայց վերջնական ամսաթիվը դեռ հայտնի չէ»,- ասել է նա:

Անդրեյ Ֆետիսովը ներկայացրել է հայազգի զինվորականների անուն ազգանունները՝

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923 թ., ծննդավայրը՝ Նախիջևան,
2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918 թ., ծննդավայրը՝ Թբիլիսի,
3. Ասպրյան Սանդրո Մուկուչի, ծննդավայրը՝ Իջևան,
4. Հակոբյան Եղիշ Ապետրի, ծննդավայրը՝ Հյուսիսային Օսիա,
5. Ալեքսանյան Շահնազար Մելոկի, ծննդավայրը՝ Հայկական ԽՍՀ,
6. Աբրամյան Մակ Աբրամի, ծննդավայրը՝ Երևան,
7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի, ծննդավայրը՝ Վրաստան,
8. Գալստյան Աղաջան Արմ…. , ծննդավայրը՝ Վաղարշապատ,
9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, ծննդավայրը՝ Լենինական,
10. Կարապետյան Եղիշ Օ…, ծննդավայրը՝ Երևան,
11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, ծննդավայրը՝ Շամշադին,
12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ., ծննդավայրը՝ Մարտունի,
13. Մուրադյան Հրանտ Մելիքի, ծննդավայրը՝ Երևան,
14. Հովհաննիսյանի Ալի Գրիգորի, ծննդավայրը՝ Հոկտեմբերյան,
15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ., ծննդավայրը՝ Ստավրապոլի երկրամաս։

Այս խորագրի վերջին նյութերը