Ռուսներն ու հայերը խոսել են ղարաբաղյան հարցի և հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հունվարի 18-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Երևան-Մոսկվա տեսակամուրջ «Հայ-ռուսական հարաբերությունները. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի արդյունքների ամփոփումը» թեմայով։ Տեսակամուրջին Երևանից մասնակցում էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, իսկ Մոսկվայից ՌԳԱ ազգագրության ու մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ ՍերգեյՀարությունովը, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը և ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Ալեքսանդր Իսկանդարյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի այցը Երևան գնահատել է, որպես նախատեսված այց չնախատեսված ժամանակահատվածում, այսինքն դա սովորական այց էր, սակայն տարածաշրջանային իրադարձությունների ֆոնը, որը և՛ լարված է, և՛ հետքրքիր է, դա ուղղակի ծրագրային այց չէ և տարածաշրջանի համար լուրջ նշանակություն ունի։ Նրա կարծիքով գործընթացները բավական դինամիկ են զարգանալու թե՛ Անկարայում, թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում։
Սերգեյ Հարությունովի կարծիքով դիվանագիտական ոլորտի զարգացումները լավատեսության հիմք են տալիս։ Նա նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները եղել և մնում են լավ։ Նրա կարծիքով Հայաստանը 3 խնդիր ունի, որոնք չպետք է փոխկապակցվեն։ Առաջինը, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումն է, երկրորդը, հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը ղարաբաղյան հարցի փոխընդունելի տարբերակով և երրորդը, ցեղասպանության հարցը։
Սերգեյ Լավրովի այցին անդրադառնալով՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ թե՛ Լավրովի Երևան այցի, թե՛ Էրդողանի և Սերժ Սարգսյանի Մոսկվա այցերի ժամանակ քննարկվող հիմնահարցը փոխկապակցված էր և առնչվում էր տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հարցին և հայ-թուրքական գործընթացներին։
Այս առումով Ալեքսանդր Սկակովը նշել է, որ ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պետք է անջատ լինեն։ Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նոր ուղիներ ու հնարավորություններ է ընձեռում, սակայն կան նաև մարտահրավերներ։ Ռուսաստանի համար մարտահրավեր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում ռազմական բազաների ներկայության անհրաժեշտության վերացումը։ Այդ կարծիքը, սակայն, չի կիսում Ալեքսանդր Իսկանդարյանը, քանի որ, նրա կարծիքով, այդ բազաները նաև սիմվոլիկ նշանակություն ունեն և դժվար թե հայ-թուրքական հարաբերություններն այնքան բարելավվեն, որ հայկական կողմը պահանջի ռուսական բազաների դուրսբերումը։
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին, Ալ. Իսկանդարյանը նշել է, որ հակամարտությունն այն վիճակում չի գտնվում, որ լուծվի երկու կողմերի համաձայնության ստորագրմամբ։ Սակայն տարածաշրջանային լուրջ փոփոխությունները չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել Ղարաբաղյան գործընթացի ընթացքի վրա։ Նրա կարծիքով, եթե նույնիսկ հայ-թուրական հարաբերությունները այնքան բարելավվեն, որ երկու երկրներում դեսպանատներ բացվեն, Ղարաբաղյան հարցի կարգավորմանը դա չի բերի։ Այս տեսակետի հետ համաձայնվել է նաև Ալեքսանդր Մարկարովը։
Ալեքսանդր Սկակովի կարծիքով էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է ազդել ոչ թե Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ գործընթացի վրա, քանի որ սահմանների բացումը, դեսպանատները և այլն թուլացնում են Բաքվի դիրքերը և կողմերը ավելի պատրաստակամ, ավելի կոմպրոմիսային են դառնում, ինչը, Ալ. Սկակովի կարծիքով, դրական է։
Սերգեյ Հարությունովը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին պետք է դիտարկվի որպես հակամարտություն Լեռանային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։
Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչ-որ չափով դրականորեն նպաստում են Ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Թուրքիան, ի տարբերություն Բաքվի, հակամարտության ուժային կարգավորման կողմնակից չէ։ Այս առումով նա նկատել է, որ հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ և հատկապես երկրորդ պատերազմը երկու ժողովուրդներին հավիտյան թշնամիներ կդարձնի և պայքարը պետք է մղել ոչ թե մարտի դաշտում, այլ մարդկանց ուղեղներում։

Արփի Բեգլարյան