Լրահոս

13.01.2011 18:02


ԱՄՆ–ի իշխանությունները կորած երեխաների որոնման համար գործի կդնեն «Ֆեյսբուքը»

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ամերիկացի օգտվողները «AMBER Alert»-ի տեղեկատվությանը գրանցվելու հնարավորություն են ստացել։ Վերջինիս շրջանակներում ԱՄՆ կառավարությունը փնտրում է կորած երեխաների։

«Ֆեյսբուքում» հաշիվներ ունեցողները «AMBER Alert»-ի էջում սեղմելով «Like» կոճակը՝ ԱՄՆ-ում կորած երեխաների և նրանց որոնումների մասին տեղեկատվություն կստանան։

Սոցիալական ցանցի տնօրինությունը հուսով է, որ օգտվողները ստացած տեղեկատվությունը կուղարկեն ընկերներին և այդպիսով կընդլայնեն որոնման շրջանակը։ Գրանցումը կամավոր է։

 

Այս խորագրի վերջին նյութերը