Աշխարհ

24.05.2017 10:10


Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է կրիտիկականի

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է կրիտիկականի

Մեծ Բրիտանիան պատմության մեջ երրորդ անգամ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է սահմանում։ Դա նշանակում է, որ զինված ոստիկանները, որոնք պահպանում են երկրի ենթակառուցվածքի կենսականորեն կարևոր օբյեկտները, կստանան զինվորականների օժանդակությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը։

«Անցկացվող հետաքննության հիման վրա փորձագետները եկան այն եզրակացության, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը պետք է լրջից բարձրացվի մինչև կրիտիկականի»,- ասել է Մեյը՝ նախազգուշացնելով, որ երկրում ցանկացած պահի նոր ահաբեկչություն կարող է կատարվել:

Մեյը հստակեցրել է՝ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հետաքննությունը չի բացառել, որ ահաբեկչության հետևում կարող են մի խումբ անձինք լինել:

Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Մեծ Բրիտանիայում բարձրացվել է ընդամենը երկու անգամ՝ 2006 և 2007 թթ.:

Հիշեցնենք՝ Մանչեսթերում մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի՝ վիրավորվել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը