Կարծիք

24.05.2017 07:12


Հիշում եմ ծնողներիս խրատները մինչև հիմա

Հիշում եմ ծնողներիս խրատները մինչև հիմա

Այն տարիքից, երբ արդեն սկսել եմ գիտակցել, հիշում եմ ծնողներիս խրատները մինչև հիմա։ Նրանք ասում էին․ «Ազնիվ եղիր, հացդ արդար քրտինքով վաստակիր, լավ սովորիր, որ լավ մարդ դառնաս, ամեն պարագայում արժանապատվություն ունեցիր, մի գողացիր, մի զազրախոսիր, մի քծնիր, մի հայհոյիր, մի խցկվիր այնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրել»։ Եվ էլի նման բաներ։
Հիմա ապշում եմ, թե վայ ծնողները ի՞նչ պատգամ են տվել երեք անհաջողներից հատկապես այն մեկին, չե՞ն ասել արդյոք, որ ոտքը իր վերմակի չափ ձգի, որ սուտն ու ագահությունը վատ բաներ են, որ իր միջակ հնարավորություններով զոռբայությամբ չբռնազավթի իր համար չնախատեսված աթոռը, որ երբ թքում են երեսին, չասի՝ անձրև է գալիս, որ հանցագործությամբ ու թալանով ձեռք բերածը երջանկություն չի բերի, որ իր երեսից ազգի ահռելի մի հատված չթողնի գնա իր երկրից։ Չե՞ն ասել արդյոք, որ պնդաճակատությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, որ իր վտիտ ուսերին վերցրած բեռը իր խելքի բանը չի, որ իր արարքների կամ հանցավոր անգործության պատճառով չարժի, որ իր ծնողներին առավոտից երեկո հայհոյեն, իսկ երեխաներին՝ անիծեն։ Ասե՞լ են արդյոք․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը