Րաֆֆի Հովհաննիսյան․ «Հերթական անգամ չընտրություններ էին» (տեսանյութ)
«Ընտրական պրոցեսում բազմաթիվ կեղծիքներ են եղել», - խախտելով հետընտրական լռությունը՝ «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց «Ժառանգության» կուսակցության առաջնորդը․ «Գաղտնիք չէ, որ սրանք ընտրություններ չէին: Հերթական անգամ չընտրություններ էին: Թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, և եղավ, ինչ եղավ: Ինձ համար, որպես հայաստանցի, սա նորություն չէր»:
Հարցին, թե արդյոք դաշինքը շարունակելու է պայքարը, թե պարտությունը պառակտեց ընդդիմադիր առաջնորդներին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դաշինքը նախընտրական էր ու նորաստեղծ, հետևաբար ակտիվ չլինելը չարակամորեն մեկնաբանել պետք չէ։
Ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը նաև հայտարարում է, թե հաշվի առնելով 2015-ի կեղծված սահմանադրական հանրաքվեն և դրան հաջորդող իրադարձությունները՝ կուսակցությունը գիտակցում է, որ հետագա պայքարը շարունակելու համար պետք է գնալ խոշորացման։Իրենց բանաձևը արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորումն է։
Հարցին, թե արդյոք այդ կազմում կլինեն դաշինքի մյուս առաջնորդները՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Մենք հանդիպել ենք, երեքով հանդիպել են, երկկողմանի հանդիպումներ եղել են: Իմ տպավորությունն այն է, որ իրենք պատրաստ են համագործակցության, համագործակցության ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակում, այլ ավելի լայն և ավելի խորը»:
Րաֆֆի Հովհաննիսյան․ «Հերթական անգամ չընտրություններ էին» (տեսանյութ)
«Ընտրական պրոցեսում բազմաթիվ կեղծիքներ են եղել», - խախտելով հետընտրական լռությունը՝ «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց «Ժառանգության» կուսակցության առաջնորդը․ «Գաղտնիք չէ, որ սրանք ընտրություններ չէին: Հերթական անգամ չընտրություններ էին: Թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, և եղավ, ինչ եղավ: Ինձ համար, որպես հայաստանցի, սա նորություն չէր»:
Հարցին, թե արդյոք դաշինքը շարունակելու է պայքարը, թե պարտությունը պառակտեց ընդդիմադիր առաջնորդներին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դաշինքը նախընտրական էր ու նորաստեղծ, հետևաբար ակտիվ չլինելը չարակամորեն մեկնաբանել պետք չէ։
Ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը նաև հայտարարում է, թե հաշվի առնելով 2015-ի կեղծված սահմանադրական հանրաքվեն և դրան հաջորդող իրադարձությունները՝ կուսակցությունը գիտակցում է, որ հետագա պայքարը շարունակելու համար պետք է գնալ խոշորացման։ Իրենց բանաձևը արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորումն է։
Հարցին, թե արդյոք այդ կազմում կլինեն դաշինքի մյուս առաջնորդները՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Մենք հանդիպել ենք, երեքով հանդիպել են, երկկողմանի հանդիպումներ եղել են: Իմ տպավորությունն այն է, որ իրենք պատրաստ են համագործակցության, համագործակցության ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակում, այլ ավելի լայն և ավելի խորը»:
Մանրամասները՝ «Ազատություն»-ում։