ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ կնքել է 109,7 մլրդ դոլարի զենքի պայմանագիր և ըստ Reuters-ի՝ պայմանավորվածության ընդհանուր գումարը կկազմի 350 մլրդ դոլար: Ինչ ունենք` Սաուդյան Արաբիան հիմնականում Իրանի աճող ազդեցությունից (դա ավելի համոզիչ լինելու համար Ռուսաստանի ազդեցությունն էլ հետը գումարած) պաշտպանվելու համար վճարում է 350 մլրդ դոլար, ինչը Թրամպի համար փայլուն գործարք է և կարող է Ամերիկայում հպարտանալ good deal-ի համար: Հա՛մ աշխատատեղեր է ստեղծում, հա՛մ ռազմական գործարաններն են աշխատում և զարգանում: Իսկ դրա համար պետք էր աճեցնել իրանական վտանգը, այսինքն մյուս կողմից պետք էր ուժեղացնել Իրանին ու խրախուսել ռուսական միջամտությունը Սիրիայի գործերին: Իրանը նույնպես պետք փող թափի Ռուսաստանի ու Չինաստանի առաջ նոր զենքերի տեսակների համար: Հիմա հերթը Թուրքիայինն է` եթե Սաուդյան Արաբիան ու Իրանը ռազմական առումով հզորանում են, ապա Թուրքիան էլ պետք է մուծվի զենքերի համար` կամ Ամերիկային, կամ էլ, եթե Ամերիկայի հետ վատանում են հարաբերությունները` Ռուսաստանին, կամ էլ երկուսին միաժամանակ: Համ էլ զենքերի էֆեկտիվությունը կստուգվի: Մի խոսքով, ռազմական մրցավազք է սկսվել: Ո՞վ է առաջինը կրակելու:
Ո՞վ է առաջինը կրակելու
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ կնքել է 109,7 մլրդ դոլարի զենքի պայմանագիր և ըստ Reuters-ի՝ պայմանավորվածության ընդհանուր գումարը կկազմի 350 մլրդ դոլար:
Ինչ ունենք` Սաուդյան Արաբիան հիմնականում Իրանի աճող ազդեցությունից (դա ավելի համոզիչ լինելու համար Ռուսաստանի ազդեցությունն էլ հետը գումարած) պաշտպանվելու համար վճարում է 350 մլրդ դոլար, ինչը Թրամպի համար փայլուն գործարք է և կարող է Ամերիկայում հպարտանալ good deal-ի համար:
Հա՛մ աշխատատեղեր է ստեղծում, հա՛մ ռազմական գործարաններն են աշխատում և զարգանում:
Իսկ դրա համար պետք էր աճեցնել իրանական վտանգը, այսինքն մյուս կողմից պետք էր ուժեղացնել Իրանին ու խրախուսել ռուսական միջամտությունը Սիրիայի գործերին:
Իրանը նույնպես պետք փող թափի Ռուսաստանի ու Չինաստանի առաջ նոր զենքերի տեսակների համար:
Հիմա հերթը Թուրքիայինն է` եթե Սաուդյան Արաբիան ու Իրանը ռազմական առումով հզորանում են, ապա Թուրքիան էլ պետք է մուծվի զենքերի համար` կամ Ամերիկային, կամ էլ, եթե Ամերիկայի հետ վատանում են հարաբերությունները` Ռուսաստանին, կամ էլ երկուսին միաժամանակ: Համ էլ զենքերի էֆեկտիվությունը կստուգվի:
Մի խոսքով, ռազմական մրցավազք է սկսվել:
Ո՞վ է առաջինը կրակելու:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից