Աշխարհ

23.05.2017 20:56


Ամառային կոշիկներ, որոնք վնասում են ձեր առողջությանը (ֆոտոշարք)

Ամառային կոշիկներ, որոնք վնասում են ձեր առողջությանը (ֆոտոշարք)

Ամառը հիանալի ժամանակ է փորձարկումների համար, և առանց վառ կոշիկի՝ շատերն այն չեն պատկերացնում։ Սակայն հարկավոր է հիշել, որ կոշիկը ոչ միայն պետք է լրացնի ձեր ստեղծած կերպարը, այլ նաև չվնասի առողջությանը։

«AdMe.ru»–ն ներկայացրել է կոշիկների 8 տեսակ, որոնք ոչ թե թեթևացնում, այլ ծանրացնում են ձեր ոտնաթաթերի աշխատանքը։

Կեդեր

Խորհուրդ չի տվում երկար հագնել՝ չնայած թեթևությանն ու ունիվերսալությանը։ Հարթ կոշկատակն անհարմարություն է առաջացնում ոտնաթաթերում ու ծնկներում. այն չի փափկացնում քայլքը։ Գնելու դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել դրանց օրթոպեդիկ տեսակին։

Մյուլի

Անկայուն են։ Ոտքին չեն ամրանում։ Այս տեսակի կոշիկներ խորհուրդ է տրվում հագնել լողափին։

Էսպադրիլներ

Հայտնի է, որ հարթ ներբանը վնասակար է։ Բացի այդ, շուտ են խոնավանում ու երկար չեն դիմանում։ Մեկ օրվա ընթացքում կոշկատակը կարող է նստել ձեր քաշից։

Հողաթափ–բոկոտիկներ

Սրածայր կոշիկներ՝ բարձր կրունկներով

Չնայած քայլվածքը գեղեցկացնում են, դրանց անբնական ձևն ազդում է ոտքի մատներում արյան շրջանառության վրա։ Կարող են երակների վարիկոզային լայնացման հանգեցնել։ Բացի այդ, նեղ մասը տրավմայի է ենթարկում ոտնաթաթը։

Բալետկաներ

Չնայած իրենց ունիվերսալությանն ու հեշտ հանել–հագնելուն՝ բալետկաների մշտական կրումը հարթաթաթության կարող է հանգեցնել։ Դրանց մեծ մասը սուպինոտարներ չունի։ Խնդիրներ կարող են առաջանալ ծնկներում, ազդրերում, հնարավոր է՝ վնասվի անգամ մեջքը։

Պլատֆորմներ

Չնայած հարմարավետությանն ու վիզուալ բարձրահասակ երևալուն՝ դեֆորմացնում են ոտնաթաթը, խախտում հենաշարժային համակարգը։ Քայլելիս ոտնաթաթի մկանները չեն գործում, իսկ սրունքի մկանները լարվում են։ Մեծ է ոտքը ոլորելու հավանականությունը։
Բոբիկ

Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ բոբիկ քայլել. մարդկային ոտնաթաթը չի կարող հարթ մակերեսով քայլել ու չվնասվել։ Բոբիկ քայլելը կարող է դեֆորմացնել ներբաններն ու հարթաթաթություն առաջացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը