Աշխարհ

23.05.2017 13:55


Մահացած զինվորի դագաղի մոտ Էրդողանի «սելֆին» հրապարակողները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել (լուսանկար)

Մահացած զինվորի դագաղի մոտ Էրդողանի «սելֆին» հրապարակողները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Դիքեն»–ին հղումով, ամսագրի շապկին նախագահի ծաղրանկարը տեղադրելու համար ամսագրի ղեկավար կազմից Ջևհիր Գյուվենի և Մուրաթ Չափանի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «նախագահին հրապարակավ վիրավորելու» և «Թուրքիայի հանրապետության դեմ զինված ապստամբության հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։

Ծաղրանկարում պատկերված է Էրդողանը՝ մահացած թուրք զինվորի դագաղի կողքին սելֆի անելիս։

Ըստ աղբյուրի՝ թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել ամսագրի ղեկավարներին և յուրաքանչյուրին 22.5 տարվա ազատազրկման դատապարտել։

Այս խորագրի վերջին նյութերը